Monday, May 31, 2010

Դասատու եւ աշակերտ...

Մի քանի ամիսներ առաջ դաս կուտայ մեր դպրոցի մէջ, մի աշակերտ հարցում ըրաւ ինձի։ Ինչո՞ւ հայեր կը շարունակէն պայքարը, ինչո՞ւ կուզեն որ ամեն աշխարհը գիտենա եւ ընդունի ցեղասպանությունը:

Նախ եւ առաջ ըսեմ որ մեր դպրոցը բաց է ամեն ժողովուրդի համար,այսինքն` արգենտինացիները կըրնան գալ եւ մեր դպրոցը դաս սովորիլ։

Ուրեմն իբրեւ դասատու իրեն եւ ամեն դասարանը պատասխանեցի, որ մենք կը պայքարինք, որպեսզի մեր նահատակնէրը հանգիստ վերջապես կրնան զալ, նույնպես կաշխատինք որպեսզի ամեն երկիրը գիտնա ի՞նչ պատահեցաւ հայ ժողովուրդի, նույնպես բացատրեցի որ մենք չենք ուզեր որ նորեն ժողովուրդը մեռցնեն, քանի ամեն ժողովուրդ իրաունքներ ունի

եւ պարտաւոր է հարգվիլ, մենք հայերս միշտ արդարության համար պիտի աշխատինք ու պիտի պահանջենք:

Անշուշտ որ ամեն աշակէրտներ սկսան հասկնալ եւ հիմա աս աշակերտ որ հայ չէ ամեն շաբաթ նորություններ ու հարցումներ կը բերը եւ կը բացատրեմ։ Զարմանալի է, բայց այս է մեր գործը։

Ինչպես միշտ նոր սերունդը, հայ կամ օտար պիտի գիտնայ իր իրավունքները եւ հարգէ զանոնք:

Հաջողություն Ձեզ:

Ղուկաս

Thursday, February 25, 2010

Ժամանակավոր հրաժեշտ Երևանին…

Քանի որ երկու օր հետո պետք է հեռանամ Հայաստանից, որոշեցի գրել իմ վերջին հուշերը և իմ երզրահանգումը: Առաջին շաբաթվա տպավորությունները, որ ստացել էի Հայաստանում անցկացնելով և այն ինչ զգում եմ հիմա, շատ տարբեր են:

Այսօր մեր հայրենիքը շատ խնդիրներ ունի. վստահ կարող եմ ասել, որ եթե մենք Սփյուռքի և Հայաստանի հայերս չմիանաք և միասին չաշխատենք, երբեք չենք կարողանալու լուծել մեր ժողովուրդի խնդիրները: Գիտակցում եմ, որ խնդիրները լուծել դյուրին չէ և մեկ ամիս և կա մեկ տարի ժամանակը շատ քիչ է մեր նպատակիներին հասնելու համար, սակայն դա չի նշանակում, որ գործ չունենք անելու…

Եթե ցանկանում ենք մեր Հայրենիքը լավ վիճակում տեսնել, բոլորս միասին պետք է աշխատենք, սակայն աշխատել ինձ համար նշանակում է գործել ու պայքարել, և ոչ միայն խոսել պայքարի մասին: Խոսել կարող են բոլորը, բայց աշխատանքը խոսքից շատ տարբեր է: Հիմա ո՞վ պետք է ավելի ճիշտ մտածի մեր երկրի մասին: Միայն նոր սերունդը և միայն երիտասարդները գիտեն, թե ինչ են ուզում մեր հայրենիքի համար: Եվ եթե այսօր երիտասարդները մտահոգված չեն իրենց հայրենիքի ապագայով, ուրեմն կարող ենք ասել, որ ավելի դժվար կլինի փոխել Հայաստանի վիճակը:

Երևանում և գյուղերում մարդկանց հետ խոսելիս հասկացա, որ շատ շատերը կորցրել են իր հույսը և շատ անգամ լսեցի, թե այստեղ` Հայաստանում ապագա չկա, մեր ղեկավարները լավը չեն, այստեղ ամեն մեկը ապրում է իրեն համար, այստեղ իրավունք և օրենք չկա: Երբ առաջին անգամ այս խոսքերը լսեցի, չէի կարողանում հասկանալ մարդկանց այս մոտեցումը: Սակայն կամաց-կամաց սկեսցի տեսնել ու հասկանալ, որ ժողովուրդի վիճակը շատ ծանր է…

Բայց այս ամենը կարող է միայն նոր սերունդը փոխել. Ես ռոմանտիկ մարդ չեմ /մինչդեռ կուզենայի այդպիսին լինել/, այդ իսկ պատճառով նայում եմ իրերին իրական աչքերով, և այն ինչ ասում եմ ճիշտ է:

Ցավոք սրտի այսօր նոր սերունդը ուզում է փախչել և թողնել հայրենիքը: Այս հարցին ես հետևյալ կերպ կպատասխանեմ. Եթե հայերս այսպես ենք մտածում, ապա կարելի է ասել, որ մեր պայքարը և գործը վերջացած է: Ես, և վստահ, որ հայերիս մեծամասնությունը համաձայն չենք, քանի որ մենք դեռ շատ գործեր ունենք անելու:

Իմ կարծիքով մենք` հայերս, չպետք է մոռանանք ցեղասպանությունը և մեր շրջանների մեջ պետք է ուժեղացնենք աշխատանքները, ավելի մեծ ուժ ներդնենք և անենք ամենինչ մեր հայրենիքին ավելի օգտակար լինելու համար:















Monday, February 22, 2010

Դեպի Թիֆլիս և Ջավախք...

Ինչպես անցյալ շաբաթ ասեցի, պետք է գրեմ Թիֆլիսում և Ջավախքում ապրող հայերի վիճակի մասին, սակայն մի քանի խոսքով շատ դժվար է ներկայացնել այն, ինչ ես տեսա այնտեղ:

Ս.թ փետրվարի 11-ին հասա Թիֆլիս:

Նախ չմոռանանք, որ Թիֆլիսը հին քաղաք է, որտեղ երկար դարեր ապրել են հայերը, ես այնտեղ տեսա բազմաթիվ հայկական եկեղեցիներ, սակայն երբ հարցրեցի հայկական են դրանք , թե ոչ, պարզվեց, որ այդ եկեղեցիներից ընդամենը երկուսն են, որ գործում են որպես հայկական` սբ. Գևորգ և Էջմիածին, 6-ը ավերված վիճակում են, սակայն դեռևս հնարավոր է վերականգնել, իսկ մնացածը կամ ամբողջությամբ քանդված են և կամ գործում են որպես վրացական եկեղեցիներ:

Թիֆլիսի հայկական փողոցով քայլելիս հանդիպեցի ազերիների և թուրքերի պատկանող բազմաթիվ խանութների և սրճարանների: Ի՞նչ է սա նշանակում: Թիլֆլիսում հայերը ապրում են մեր թշնամիներով շրջապատված, վախի մեջ և ազատ չեն զգալ իրենց որպես հայ:


Նկարները ավելի ճշմարտացի են ցույց տալիս հայերի վիճակը Թիֆլիսում… սակայն չեմ կարող չնշել տարիներ առաջ վրացական կառավարության կողմից հայկական գերեզմանատան վրա կառուցված եկեղեցու մասին:

Այսպիսով, այն ամենը ինչ նշեցի իմ և բոլոր հայերի համար մշակույթային ցեղասպանություն է համարվում:

Իմացա, որ Թիֆլիսում մոտավորապես 100 հազար հայեր են ապրում, բայց նրանց մեծամասնությունը վախենում է բացահայտորեն ասել, որ ինքը հայ է, քանի որ շատ է ճնշումը հայերի վրա, չկա ազատություն…

Ս.թ. փետրվարի 14-ին թողեցի Թիֆլիսը և ճանապարհվեցի դեպի Ախալքալաք, սակայն Թիֆլիսի ու տեղի հայերի մասին մտահոգություններս ինձ չեն լքի, քանի դեռ Թիֆլիսում հայերը ապրում են ճնշված վիճակում:

Թիֆլիսից մինչև Ախալքալաք 5 ժամ տևողությամբ ճանապարհ կար անցնելու:

Այսօր մշակույթային ցեղասպանություն կա Վրաստանում. Թիֆլիսում չեն մնացել հայկական դպրոցներ, որպեսզի հայ երեխաները կարողանան մայրենի լեզուն սովորել: Ինքնության պահպանման խնդիր կա, դժվարությունները շատ են, պայքարը չափազանց դժվար է...















Այս անգամ շատ երկար չեմ ուզում գրել, միայն մի քանի հինական երևույթներ, որ կներկայացնեն հայերի վիճակը Վրաստանում:


Եվ եզրափակելով` ասում եմ ու համոզված եմ, որ Սփյուռքի և Հայաստանի հայերը չպետք է մոռանան Վրաստանի մեջ ապրող հայերի մասին ու այն մասին, որ վրացական պետությունը անում է ամենինչ Վրաստանը հայերից մաքրելու համար: Ուրեմն մենք դեռ մեծ գործեր ունենք անելու` Ղարաբաղի անկախության խնդիրը, Ջավախքի հայերի խնդիրը և ուրիշ կարևոր խնդիրներ, բայց միշտ պետք է հիշենք և երբեք չմոռանանք, որ Վրաստանում հայեր են ապրում, որոնք ունեն մեր օգնության կարիքը:

Այն երեք գիշերների ընթաքում, որ անցկացրեցի Թիֆլիսում և Ջավախքում այնքան բան տեսա, որ չեմ կարող բացատրել ու նկարագրել, քանի որ մինչև հիմա ինքս էլ չեմ հասկացել…

Friday, February 19, 2010

Դեպի Թիֆլիս և Ջավախք...


Թիֆլիս քաղաքը վերևից...


Թիֆլիս հայկական քանդված եկեղեցի...


Թիֆլիս հայկական քանդված եկեղեցի...


Թիֆլիս, Սուրբ Նորաշեն եկեղեցի...


Ջավախք,Վարզունի բերդ...


Ջավախք...


Ջավախք...



Գյուղ Ախալքալաքում...

Monday, February 8, 2010

Նոր սերունդ և ապագա…

Այս շաբաթ Հանրապետության Հրապարակի մոտով քայլելիս տեսա նկարներ վաճառող երկու պատանիների, որոնք ինձ մոտեցան և առաջարկեցին գնել մի նկար: Ես չհրաժարվեցի, սակայն նախ ուզում էի իմանալ, թե ինչու են էս գործով զբաղվում և որն է նպատակը:

Տղաներից մեկի անունը Արամ էր. Նա ասաց, որ նկարներ է վաճառում, որպեսզի փող հավաքի և հեծանի գնի: Մյուսը, որի անուն Արա էր, ասաց, թե այս գործով զբաղվում է, որպեսզի համակարգիչ գնի ու շատ ինֆորմացիա հավաքի: Հարցրեցի, թե ինչ ինֆորմացիա է ուզում ունենալ, պատասխանեց, թե ուզում է ընդունվել համալսարան, լավ կրթություն ստանալ և երկրաբան դառնալ: Հետո սկսեցինք զրուցել ու պատանին այն տեսակ հետաքրքիր հարցեր տվեց, որ ես զարմացած էի:

Հետո ես իրեն հարցրեցի, թե մնալու է Հայաստանում, թե ուզում է գնալ: Ասեց, թե չգիտի, հնարավոր է գնա, քանի որ Հայաստանում ապագա չկա:

Դրանից հետո մի փոքր էլ խոսեցինք և շարունակեցի իմ ճանապարհը: Սակայն միտքերս հանգիստ չէին տալիս: Եթե այս պատանին, որ 12 տարեկան է և Հայաստանում մնալու ցանկություն չունի, ինչ պետք է սպասենք մեր ազգից, որն է մեր ապագան:

Իրական պատասխանը չգիտեմ, սակայն համոզված եմ, որ Հայաստանում կա մարդկանց մի որոշակի հատված, որոնք կորցրել են իրենց ազգային ինքնությունը: Այս ուղղությամբ է, որ պետք է աշխատանքներ իրականացնել: Կարևոր է փոխել նոր սերունդի մոտեցումները, քանի որ եթե 12 տարեկան պատանին մտածում է հեռանալ իր հայրենիքից, ուրեմն մի բան այն չէ, և սրա մասին է, որ մենք պետք է մտածենք:

Տեղեկացնեմ, որ հաջորդ շաբաթ պետք է Թիֆլիս ու Ջավախք գնամ:
Հաջողություն Ձեզ:

Friday, January 29, 2010

Դեպի Վանաձոր…

Ինչպէս որ անցեալ անգամ ըսի շրջագայութիւն մը պիտի կատարեմ դեպի մեր երկրի տարբեր մարզեր և պիտի ծանօթանամ անոնց խնդիրներուն..


Չեմ գիտեր ձեզմէ քանի հոգին Վանաձորը տեսած է..հիասքանչ ու գեղեցիկ..ոսկեզոց վիլլաներ չիկան Երևանի պէս, բայց հոն կրնաք գտնել համեստ կեանքերու գրած բազմաթիւ պատմութիւններու էջեր.. այդ էջերէն ես ալ գտայ..



Շաբաթ առտու ընկերներու հետ ճամբայ ելանք..Երևանէն 112 քմ հեռու գտնուող այս քաղաքը հասնելէն առաջ Սպիտակ մտանք..Այո’ մի զարմանաք...ես ալ սկիզբը զարմացայ երբ տեսայ այն Սպիտակը, որ տեսած էի նկարներով..փլատակներով հռչակավոր Սպիտակը..1988-ի Սպիտակը..Այն Սպիտակը, որ առաջ ոչ թէ այցելէլ, այլ գովէն անցնիլը հնարավոր չէր հիմա անճանաչելի դարձած է արդէն..եթէ չ’ըսէին որ աս է սպիտակը, վստահ կը մտածէի որ դեռ չենք ելած Երևանէն..

Ինչ որ է..հասանք վանաձոր..այս քաղաքը Հայաստանի 3րդ քաղաքը կը համարուի, և ունի մոտաուրապէս 116,900 բնակչութիւն: Սովիէթ միութեան ձգած հետքերը զգալի էր հոն..բազմաթիւ գիմիական գործարաններով ճանչցված քաղաքը այսօր անշարժութեան մէջ կը տառապի..ճիշտ ենթադրեցիք...պատճառը` մէկը չի գիտէր..ընդհանուր առմամբ քաղաքը և լաւ և վատ էր..լաւ էր համեմատած ուրիշ գիւղերու և քաղաքներու հետ..օրինակ երբ Ալավերդի գացինք, հոն ես լման ուրիշ Հայաստան մը տեսայ..բազմաթիւ խնդիրներ ունեցող պզտիկ Հայաստան մը…մէկ կողմէն ասիկա բնակլիմայական պայմաններէն ալ կախյալ է, քանի որ ան կը գտնուի Վրաստանէն մօտ 30 քմ հեռավորութեան վրայ..երիտասարդներուն արտահոսքը բաւականին նկատելի է դեպի Վրաստան կամ ալ Ռուսիա.. պատճառը` գործ չիկա..

Երկու ընկերներ գտայ Ալավերդիին մէջ..հետաքրքրականը այն էր, որ տարբերութիւն զգացի իրենց և Երևանցիներուն մէջ..ի~նչ ունին չ’ունին սեղանին վրան էր..Հիւրը միշտ ալ արժեք ունի Հայերուն գով, մանաւանդ Ալավերդցիներուն գով..պարտքով ալ ըլլայ իրենք չեն փոխէր իրենց ավանդական սովորոյթները..



Գանք Ախթալային..հոնկէ միակ հուշս` քիմիական արտանետումներու լիճին գովի ապրող մարդկանց հօծը պիտի ըլլայ.. Ինչպէ~ս կրնան մարդիկ ապրիլ ամէն օր թոյն շնչելով..Հայաստանի մէջ ատ ալ կըլլայ..քանի որ այդ տուներուն մէջ ապրող մարդիկ իրենք կ’աշխատին այդ քիմիական գործարաններուն մէջ, անոր համար ալ ձայն չէն հանէր որ անգործներու շարքերուն չ’անդամակցին..աւելին..Հիւանդանոց բառը այդ քաղաքի բնակիչներուն համար բաւականին հեռու~ բառ մըն է..Այո…



Երիտասարդներուն վիճակը շա~տ բարդ է..ո’չ դրամ, ո’չ ուզում, ո’չ ալ նօրմալ ճամբաներ Երևան հասնելու..վիճակը խրթին է և շտապ լուծում կը պահանջէ..այդ երիտասարդները պարզապէս մեղք են..իրենք ալ իրաւունք ունին մէզի պէս ապրելու…

երկու երեխաներ իրար հետ խաղալու ժամանակ մէկ անգամէն ուշադրութիւնս գրավէցին..հիմա ուրախ են..չէն զգար..կլօր քար մըն ալ կ’ուրախացնէ իրենց..բայց վերջ ի վերջոյ պիտի մեծնան չէ~..պիտի սկսին զգալ կեանքը..ուսում պիտի ուզէն, հագուելիք պիտի ուզէն, երջանկութիւն պիտի ուզէն..մէկ խօսքով` ապրիլ պիտի ուզէն..



իրաւունք է..տարրական իրաւունք…

Սկսեցի հասկնալ, որ այս է մեր հայրենիքը, ես համոզվեցա, որ դյուր է գալ Հայաստան և տեսնել, բայց իրական Հայաստանը տեսնել այլ բան է: Հասկցա, որ Հայաստանին մէջ սոցիալական խնդիրներ կան, եթե մենք հայերիս (Հայաստան ու Սփյուռք) չենք ընդունիլ, եթե մենք հայերս չենք միանալ չպիտի կրնանք հաղթել:

Մենք հայերս մեծ պարտականություն ունինք, բայց ավելի մեծ պարտականություն ունին նոր սերունդը:

Sunday, January 24, 2010

Դեպի Վանաձոր

Պրոշյանի ավարտին


Սպիտակ


Նորից Սպիտակ


Վանաձոր, կանգնած արտադրություն


Ալավերդու ճանապարհին


Ալավերդի


Սանահին վանք


Ախթալայի ճանապարհին


Դեպի Վրաստանի սահմանին...



սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի


սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի